Սիլվի Բարկովան այն հանրահայտ արտիստուհիներից է, որ միառժամանակ անձնական կյանքը գերադասել է մասնագիտական գործունեությունից, որի համար նա այս փուլում երջանիկ է։ Սիլվին դեռ հստակ չգիտի, թե երբ կվերադառնա էկրան, բայց երջանիկ է լիարժեք։

Սիլվին, որ ամուսնանալուց, ընտանիք կազմելուց հետո իր ամուսնու հետ Հնդկաստանում է ապրում։ Ճիշտ է, նա ժամանակ առ ժամանակ գալիս է հայրենիք, բայց հիմնական բնակության վայրն ամեն դեպքում Հնդկաստանն է։

Սիլվին ամիսներ առաջ մեծ ուրախությամբ հայտնեց իր ու ամուսնու համար այնքան սպասելի լուրը։ Ըստ լուրի՝ Սիլվին առաջիկայում պետք է լույս աշխարհ բերեր իր առաջնեկին։ Օրեր առաջ նա հիվանդանոցից լուսանկարներ հանրայնացրեց, որոնցում երևում էր, որ արտիստուհին հղիության վերջին փուլում է։

Ահա լույս աշխարհ է եկել Սիլվիի առաջնեկը, որը տղա է։ Հավելենք, որ Սիլվին որդի է ունեցել, իսկ թե ինչ անուն են նախընտրել տալ փոքրիկին, դեռ հայտնի չէ։