Քիչ առաջ հանրայնացվեց ուրախալի լուր այն մասին, որ լույս աշխարհ է եկել ևս մի բալիկ։ Իր առաջնեկին կյանք է պարգևել հայտնի արտիստուհի Հասմիկ Խոջյանը, որը վերջին օրերին հիվանդանոցում էր գտնվում և բավականին անհանգիստ էր ծննդաբերելու փաստով։

Հասմիկի անհանգստության պատճառներից մեկն էլ այն էր, որ նրա ջերմությունը փոքր-ինչ բարձրացել էր։ Ինքն իրեն հանգստացնելով՝ Հասմիկը հույս էր հայտնել, որ ջերմությունը զուտ անհանգստությունից է։ Ահա նա բարեհաջող ծննդաբերել է։

Հասմիկի ծննդաբերությունը կազմակերպվել է կեսարյան hատմամբ։ Արտիստուհին իրեն լավ է զգում։ Ծնված բալիկն աղջիկ է։ Հասմիկը դեռ չի հայտնել, թե ինչ անուն են պատրաստվում տալ աղջնակին, սակայն պատկերացնել կարելի է նորաթուխ մայրիկի հուզմունքը, որն ուներ մի շարք անհանգստություններ։

Հասմիկի առաջնեկի և ծննդաբերության մասին այլ մանրամասներ՝ կցված նյութի մեջ։