Խորհրդարանի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկը՝ Արեն Մկրտչյանն առաջին անգամ վայելել է հայրիկ լինելու բերկրանքը։ Արենն իր համար այդ կարևոր փաստի մասին առաջինն է բարձրաձայնել Խորհրդարանի ամբիոնից։

Նա իր հրապարակախոսական խոսքի մեջ խոսել է նախ երեկվա խրհրդարանական միջադեպի մասին, հիշատակել առկա քննադատելի դեպքերի մասին, ապա հավելել առաջիկայի մասին իր տեսլականից։ Հենց այդ համատեքստում է Արենը խոսել դստրիկ ունենալու մասին։

Արենը բարի գալուստ է մաղթել իր առաջնեկին, որն աղջիկ է։ Նորաթուխ հայրը նաև խորհրդարանական ամբիոնից խոստացել է դստերը, որ նա կապրի բարեկեցիկ հայրենիքում, քանի որ մինչ այս ընկածները հենց դրա համար էլ ընկել են։

Հայտնի է նաև, որ բալիկին Մարիա գեղեցիկ անունն են տվել։ Արեն Մկրտչյանի տիկինը բժշկուհի է։ Պատգամավորի խոսքը բավականին ազդեցիկ ու համապարփակ է ստացվել։ Այն ունկնդրել կարող եք վարը բերված նյութի մեջ։