Լույս աշխարհ է եկել Ալեն Սիմոնյանի երրորդ բալիկը․ լուսանկար և այլ մանրամասներ

Ալեն Սիմոնյանը բացի ակտիվ քաղաքական ու հանրային դեմք լինելը, նաև երկու բալիկներ հայր է։ Նրա ավագը տղա է, իսկ կրտսերը՝ դստրիկ, ում ծնողները Վիկտորիա են անվանակոչել։ Մի քանի շաբաթ առաջ վեստին հայրիկ դառնալ պատրաստվող Ալեն Սիմոնյանն այդ ընտանեկան լուրի մասին հայտնել էր իր սոցհարթակում։

Նա իր խոսքում կարևորել էր այն փաստը, որ մեր ազգին այս պահին շատ նոր ծնունդներ են հարկավոր։ Նա նաև տեղադրել էր տիկնոջ գեղեցիկ լուսանկարը։

Այսօր հայտնի է դարձել, որ քաղաքական գործչի բալիկը ծնվել է։ Բալիկը տղա է և, ինչպես Ալեն Սիմոնյանն է ուրախությամբ հայտնում, նա լույս աշխարհ է եկել ուղիղ ժամը 11:50։

Տեղադրելով նորածին տղայի լուսանկարը և ծնվելու կոնկրետ ժամը՝ քաղաքական գործիչը մաղթել է, որ Աստված բոլորին պահապան լինի։

Քաղաքական գործչի այս ուրախալի հրապարակմանն արձագանքել են բազմաթիվ հայտնի ու անհայտ օգտատերեր՝ շնորհավորելով ծնողներին և բարին մաղթելով նորածին բալիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: