Հայտնի երգչուհի Լիլուն, որ նա դերասանուհու կարգավիճակով է երբեմն հանդես գալիս, ցավալի պատահարի մեջ է հայտնվել, քանի որ կոտրել է ոտքը։ Նա հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ հրավիրված է հարսանեկան արարողության։

Լինելով ակտիվ ու կենսախինդ մարդ՝ Լիլուն ամեն դեպքում որոշել է չչեղարկել ծրագրերը, այլ գնալ հարսանեկան արարողության՝ նույնիսկ կոտրված ոտքով։ Այս մասին պատմող հրապարակմամբ Լիլուն ոչ միայն ցույց է տվել վնասված ոտքը, այլ նաև կատակել է։

Լիլուի տեղադրած լուսանկարներում երևում է, թե ինչպես է սև, երկար ու շքեղ, տոնական զգեստով արտիստուհին ճանապարհին կանգնել, իսկ հագուստի բացված հատվածից երևում է գիպսի մեջ գտնվող նրա ոտքը։

Լիլուն նաև գրել է, որ իրեն հարկավոր է մոտ մեկ ամիս, որ ազատվի ոտքի գիպսից։ Ամեն դեպքում, դա նրան չի խանգարում լիաթոք ժպտալ և շարունակել վայելել կյանքը։