Լիլիթի և Վահեի դստեր շքեղ 7-ամյակը. բացառիկ կադրեր

Հանրահայտ ամուսիններ Լիլիթի ու Վահեի զավակներից առաջինը՝ Անդրեան, բոլորել է ծննդյան յոթամյա տարեդարձը։ Լիլիթը Անդրեայի ու նրա ընկերուհիների համար գեղեցիկ ու շքեղ ծննդյան խնջույք է կազմակերպել։

Լիլիթն իր հարթակում տեղադրել է կադրեր Անդրեայի տարեդարձի անցուդարձից։ Անդրեայի օրը սկսվել է դպրոցում։ Անդրեան առաջին անգամ է ծննդյան տարեդարձը դպրոցում՝ դասընկերների շնորհավորանքների ներքո անցկացրել։

Հետո Անդրեան իր դասընկերների հետ մասնակցել է խնջույքի, որը, ինչպես երևում է Լիլիթի հրապարակած կադրերից, բավականին ուրախ և ջերմ միջավայրում է անցել։ Լիլիթը շնորհակալություն է հայտնել այն վայրի անձնակազմին, որտեղ որոշել են նշել Անդրեայի տարեդարձը։

Հավելենք, որ Լիլիթը հոգատար մայր է, որը կարողանում է իր զավակների խնամքը համատեղել ակտիվ գործունեության հետ։ Նա հաճախ է պատմում համատեղման դժվարությունների մասին, որոնք, սակայն, հաղթահարելի են։

Լիլիթի դստեր տարեդարձից ուշագրավ կադրեր, որոնք հանրայնացրել է հենց ինքը՝ Լիլիթը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: