Լիլիթ Կարապետյանը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել․ ահա թե որտեղ է կատարել նա նոր երգը

Բոլոր ժամանակների ամենահմայիչ ու հանրահայտ երգչուհիներից մեկը՝ Լիլիթ Կարապետյանը, ով հազվադեպ է նոր երգերի պրեմիերաներով հանդես գալիս, այս անգամ նորություն ունի։

Նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել իր երկրպագուների դատին։ Երգը վերնագրված է «Սիրտն իմ քոնն է»։ Երգի թեմատիկան սիրային է։ Երգչուհին նոր ստեղծագործությունը հնչեցրել է մոսկովյան բեմում՝ Տաշի հանրահայտ շոուի շրջանակներում։

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Ժենյա Հարությունյանն է։ Ստեղծագործության գործիքավորմամբ զբաղվել է Վարուժոն։

Երգչուհին երգը ներկայացրել է իր սոցհարթակում՝ գրելով հետևյալ մեկնաբանությունը․ Սիրելիներս, արդեն կարող եք վայելել իմ նոր կատարումը։ Ժենյա ջան, շատ շնորհակալ եմ գեղեցիկ մեղեդու և տեքստի համար։

Վարուժո ջան, մերսի շատ որակյալ ու պարային գործիքավորման համար։ Շնորհավոր բոլորիս Նոր տարին։ Առողջության, երջանկության և խաղաղության տարի լինի։

Լիլիթ Կարապետյանի ներկայացրած նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: