«Լեքսուսի» վարորդը ճանապարհը չզիջելու պատճառով կրակել էր «Օպելի» ուղղությամբ․ մանրամասներ

Անհանդուրժողականության և նյարդերը տեղի տալու պատճառով հաճախ են ցավալի դեպքեր տեղի ունենում, որոնք կարող էին չլինել, եթե առավել հավասարկշիռ և հանդուրժող վերաբերմունք դրսևորվեր յուրաքանչյուրի կողմից։

Դեռ ամռանը՝ հուլիսի տասնինին, ոստիկանական բաժնում տեղեկություն էր արձանագրվել այն մասին, որ Լեքսյուս մակնիշի մեքենա վարող մի քաղաքացի կրակ է բացել Օպել մակնիշի մեքենա վարող մի քաղաքացու նկատմամբ։

Նրա նման քայլի պատճառն այն է եղել, որ Օպելի վարորդը ճանապարհը չի զիջել իրեն, իսկ այդ միջադեպի արդյունքում, բարեբախտաբար, մարդկային կյանքեր չեն տուժել, միայն վնասվել է Օպելի շարժիչի հատվածի կափարիչը։

Ոստիկանները կարողացել էին հայտնաբերել Լեքսյուսը, սակայն չէին կարողացել գտնել վարորդին։ Նրանք աշխատանքներ են տարել Լեքսիուսի վարորդի մտերիմների հետ, ինչի արդյունքում բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի քսանչորսին, վարորդն ի վերջո ներկայացել է։

Հայտնի է, որ Լեքսիուսի վարորդը հիսուն տարեկան է։ Բնակվում է Կոմիտասի պողոտայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: