Աննա Հակոբյանը վերջին օրերին Արագածոտնի մարզի հարակից վայրերում, որտեղ մի շարք դիտարժան և ուշարժան վայրեր է այցելել։ Նա եղել է Բյուրականում, ծանոթացել Աստղադիտարանի հարստությանը, արժեքներին։

Աննա Հակոբյանը նաև Ներքին Բազմաբերդ է այցելել, որտեղից մի քանի լուսանկարներ է հրապարակել։ Նա հյուրընկալել է սովորական, հասարակ հայկական ընտանիքներին, ծանոթացել նրանց հոգսերի հետ, ընդունել նրանց կազմակերպած հյուրասիրությունը։

Աննա Հակոբյանն իր այցից լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա երկու տիկնանց հետ գրկել է եռյակ տղաներից մեկին։ Լուսանկարին կից Աննա Հակոբյանը ներկայացրել է եղբայրներին՝ Լոեյին, Ալենին և Միքայելին՝ գրելով «եղբայրություն» բնորոշ մեկնաբանությունը։

Աննա Հակոբյանի հրապարակմանը ջերմ են արձագանքել նրա հարթակի հետևորդները։ Նրանք փոքրիկներին անհոգ մանկություն, լուսավոր ապագա և արևշատություն են մաղթել՝ նկատելով, որ նրանք են մեր երկրի ապագա պաշտպանները։

Որոշ օգտատերեր գնահատել են Աննա Հակոբյանի հոգատարությունը և խոնարհությունը, որով նա վերաբերվում է հայ ընտանիքներին։