Քրիստինա Եղոյանն իր հետևորդներին պատմել է այն մասին, որ առաջնեկին՝ Լեային երկար մտորումներից հետո որոշել է ուղարկել մանկապարտեզ, որպեսզի նրա խոսքը և հասակակիցների հետ շփումը նորմալ ընթացքով զարգանա։

Քրիստիանան խոստովանում է, որ բավականին բարդ է տրվել իրեն այդ որոշումը։ Նա ցույց է տվել, թե ինչպես է Լեային ուղեկցում մանկապարտեզ, իսկ հետո արդեն պատմում ու ցուցադրում է, թե ինչպես է իրեն Մանկապարտեզում զգացել փոքրիկ Լեան։

Քրիստինայի սպասելիքները չեն կատարվել։ Նա ակնկալել է, որ դուստրն իր հետևից լաց կլինի, չի ցանկանա առանց մայրիկի մնալ օտար միջավայրում, սակայն, ի զարմանս նրա, երբ Լեան տեսել է երեխաներին, նա ինքնամոռաց նետվել է նրանց հետ խաղալու։

Քրիստինան զարմացած հեռացել է մանկապարտեզից՝ առանց նունիսկ աղջկա հետ նկարվելու հնարավորության։ Քրիստինան անցել է իր առօրյա գործերին։ Լեայի մանկապարտեզի առաջին օրվա մասին պատմող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։