«Լացող նշան չդնեք խնդրում եմ, ինքն ատում է խեղճությունը, այսօր ուրախ օր է։ Շնորհավոր տարեդարձդ, ԻՄ ԱՇԽԱՐՀ․․․»

Նանե Արզումանյանը անմահացած եղբոր ծննդյան օրվա առիթով գրում է․ «Լացող նշան չդնեք խնդրում եմ, ինքն ատում է խեղճությունը, այսօր ուրախ օր է։ Շնորհավոր տարեդարձդ, ԻՄ ԱՇԽԱՐՀ։ Ոչ թե երկնային ծնունդդ է այսօր, այլ քո գոյության և լինելիության խորհուրդը, որն այլևս օրհնություն է մեզ համար»։

Նանեն հիշում և հիշեցնում է եղբոր՝ միշտ առաջ գնալու, այլ ոչ թե հետ գնալու հորդորները։ Նա հաստատում է, որ հետևում է եղբոր պատգամին, քանի որ նա ուրիշ ոչ մի տարբերակ չի ընտրել։

Նա եղբոր քայլը բնորոշում է գիտակցված, ուստի նրան մնում է միայն ուրախանալ, որ եղբոր շնորհիվ այժմ ապրում են նրա զինվորները։

Նանեն իր ընկերներին, ծանոթ-անծանոթ մարդկանց, բոլորին հրավիրում է վաղը ներկա գտնվել Եղբոր տարեդարձին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ժամը 18:00-ին։

«Հրավիրում եմ չսգալու, այլ հիշելու և մեծարելու, որ նման Տղաներ ունենք, հրավիրում եմ այլևս երբեք չտխրելու, որովհետև այսօրն իր ամենասիրելի տոնն է։ Կսպասեմ բոլորիդ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: