Լավ տղա էիք, գնայիք Գորիս- Կապան ճանապարհին կանգնեիք. Գեւորգ Պետրոսյանը` ոստիկաններին. տեսանյութ

Այսօր շարունակվել է երեկվա բողոքի ակցիան, որի նպատակը սեպտեմբերի քսանմեկի միջոցառման չեղարկումն է։ Ոստիկանական ուժեր են տեղում աշխատում՝ երթևեկության և հասարակական կարգը պահելու նպատակով։

Տեղում է նաև նախկին պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը, ով լրագրողական տեսախցիկների առաջ դժգոհում է ոստիկանների խստությունից։ Նա համարում է, որ ոստիկանները ոչ մի իրավական հիմք չունեն տեղում հավաքված քաղաքացիներից որևէ մեկին բերման ենթարկելու։

Գ․ Պետրոսյանը նշում է, որ մոտեցել ու փորձել է ճշտել, թե որ կետի համաձայն են բերման ենթարկում քաղաքացիներին, իսկ ոստիկաններից ոչ ոք նրան չի պատասխանել։

Գ․ Պետրոսյանը, խոսքն ուղղելով ոստիկաններին, ասում է, որ նրանց արարքը անընդունելի է, ապա ավելացնում է, թե նրանք լավ տղա էին, պետք է երեկ Գորիսից Կապան տանող ճանապարհային հատվածում լինեին, որ թույլ չտային այն, ինչ եղավ։

Գ․ Պետրոսյանի խոսքի ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: