«Լավ, հայ քաղաքական գործիչներն էլ չե՞ն ամաչում․ էս մի բուռ տարածքում ամբողջ օրը իրար բախլում, իրար գրդնակում եք, որ ի՞նչ լինի։ Սա ի՞նչ է էլի․․․»

Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Ֆեյսբուքի հայկական սեգմենտի բազմաժանր, բազմապրոֆիլ ամենագետ-փորձագիտական լայն շրջանակ կա, որի տարբեր շրջանակներ տարբեր ժամանակներում կամ գալիս են իմ գրառումների տակ, կամ իրենց պատից սկսում են այլոց մուննաթով ու ցուցումներով թելադրել, թե ինչի մասին գրենք ու ինչպես, կամ էլ տոննաներով լցված են տարբեր ֆեյսբուքյան, յություբյան նյութերի տակ՝ հայհոյանք-վիրավորանքից մինչև տարատեսակ դասախոսություն կարդալով որևէ մեկի հասցեին։

Խոսքս առաջին հերթին ուղղում եմ հատկապես նրանց․ Էդ որ «ամենագետ եք», ամեն ինչից հասկանում եք, ամեն հարցով կարող եք մինչև ամենավերին ատյանը խորհուրդ տալ, դա արդեն գիտենք։ Եթե այդքանը «գիտեք», ենթադրում եմ, որ գոնե մեկ օտար լեզու էլ պետք է տիրապետելիս լինեք, մանավանդ՝ բոլորիդ կրթության տողերում գրված է ԵՊՀ, ԵՊԲՀ, Ագրարարյին ու տնտեսագիտական համալսարաններ, այլապես անհասկանալի կլինի, թե ինչպես եք «ամենագետ-փորձագետ» դարձել, եթե ժամանակակից գրականությունը օտար լեզվով է՝ հիմնականում անգլերեն։ Իսկ եթե ամենագիտության հետ մեկտեղ այդ մեկ օտար լեզուն էլ գիտեք, ուզում եմ հաասկանալ՝ ու՞ր եք անգլիալեզու հատվածներում, հատկապես թվիթերում, որտեղ ադրբեջանցիները հայերիս համեմատությամբ գերազանցվում են առնվազն 1։100 հարաբերակցությամբ, էլ չասած՝ նրանց վարձու լոբբիստները, թուրք եղբայրները իրենց բազմահազարանոց լսարանով։

Լավ, գոնե չե՞ք էլ կարողանում թշնամու կամ մեր դեմ աշխատող օգտահաշիվների պատերի տակ ձեր այդ տիրապետած մեկ օտար լեզվով մի մեկնաբանություն, առարկություն գրե՞ք։ Անգլերեն չգիտեք՝ ռուսերեն գրեք։ Ֆրանսերեն գիտեք՝ այդ լեզվով գրեք։ Թուրքերեն ու պարսկերեն գիտեք՝ այդ լեզուներով գրեք։ Բացառությամբ ամեն բնագավառում մեկ-երկուսի, լավ մեկ տասնյակի՝ չկան բազմահազար լսարան ունեցող ու օտարալեզու գրառումներ անող լրագրողներ, խմբագիրներ, քաղաքական գործիչներ, ինֆլուենսերներ, իսկ Ադրբեջանն ունի։ Հետո էլ զարմանում եք, թե ո՞նց եք պարտվել․ ասեմ՝ դուք բեսեդկում նստած եք եղել ու մնում, իրենք աշխարհով մեկ հեղեղում են իրենց տեսակետները, մենք էլ մի 100 մարդ հազիվ փորձում ենք դեմներն առնել։ Եթե իրենք չեն կարողանում, գնում են օտարներին։

Ում է պետք ձեր ժուռնալիստիկայի ֆակուլտետը, արևելեագիտության ֆակուլտետը, միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Ո՞ր ինչ անեն, եթե այս աշխարհում ժամանակակից գործիքներից չեն էլ օգտվում։ Լավ, հայ քաղաքական գործիչներն էլ չե՞ն ամաչում․ էս մի բուռ տարածքում ամբողջ օրը իրար բախլում, իրար գրդնակում եք, որ ի՞նչ լինի։ Սա ի՞նչ է էլի։ Այստեղ էլ կոնկրետ իշխանություն հո՞ մեղավոր չէ, որ դուք ոչ որևէ լեզու գիտեք, ոչ դիմացինի հետ բանավիճել ու համոզել գիտեք, ու բացի Հայաստանում իշխանությունը այլ բան չեք էլ սիրում։

Պատկերն ահավոր տխուր է, ահավոր։ Եթե մեր հնարավորությունները սրանք են, կտրեք ձեր առավելապաշտական ձայները ու հանգիստ թողեք այս ժողովուրդն ապրի՝ եթե ունակ չեք նրան պաշտպանել։ Այո, ավելի լավ է ձեր անճար բայց ամբիցիոզ ախորժակով չվարակեք այս երկիրն ու ժողովրդին, եթե ոչ սահմանին եք առաջնագծում, ոչ էլ վիրտուալ տարածության առաջնագծում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: