Եգոր Գլումովի ներդաշնակ ու գեղեցիկ ընտանեկան միավայրի ստեղծողն ու ապահովողը նրա սիրելի կինն է։ Մարիամն ու Գոռը շատ հետաքրքիր հանգամանքներում են ծանոթացել։ Նրանց միությունը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել։

Մարիամի ու Գոռի համատեղ կյանքի ընթացքում լույս աշխարհ են եկել չորս հրաշալի զավակներ, որոնք ամբողջակցնում են ծնողների երջանկությունը՝ այն դարձնելով լիարժեք։

Մարիամը Բրյուսովի անվան համալսարանում է ուսանել, անգլերենի մասնագետ է, ներկայւոմս դասավանդում է հայաստանյան ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկում։ Գլումովը Մարիամի տարեդարձի առիթով գրել է․

«Որքան ծիծաղելի, անհարկի, անարժեք, ձանձրալի, անհետաքրքիր, միապաղաղ, փտած, մոխրագույն, անպետք, ստորաքարշ, տափակ, պարզունակ, տխուր, անուրախ, նիհար, ողորմելի, ամպամած, ողբալի, տխուր, մռայլ և դժբախտ կլիներ իմ աշխարհը առանց քեզ։

Լավ է, որ ծնվել ես։ Ես սիրում եմ քեզ ատամներս ցավալու աստիճան»,- իր յուրօրինակ արժևորող գրառումը եզրափակել է Գլումովը՝ տեղադրելով իր ու Մարիամի լուսանկարներից մեկը։։