«Լակո՛տ, դավաճանը դո՛ւ ես․» միջադեպ Աղազարյանի և ցուցարարի միջև

Այսօր հերթականա միջադեպքն է տեղի ունեցել Հ․ Աղազարյանի և ցուցարարներից մեկի միջև։ Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրուցող Հ․ Աղազարյանին է դիմել՝ ասելով, որ իր կուսակցության ղեկավարը դավաճան է, ինչին ի պատասխան Հ․ Աղազարյանը նախ հիմնավորում է պահանջել, ապա նրան լակոտ է անվանել՝ փոխադարձելով դավաճան բնորոշումը։

Դրանից հետո ցուցարարը բավականին տաքանում է, սկսում է վիրավորանքների տարափ, միջամտում են ներկաները, փորձում հանգստացնել կողմերին։ Հ․ Աղազարյանը կարողանում է պահել հավասարակշռությունը։

Ցուցարարը կարևորում է այն փաստը, որ Ն․ Փաշինյանն ու իր թիմակիցներն անմիջապես իրենց վրա են վերցնում դավաճան բնորոշումը, ինչը միանգամայն բնական ու նորմալ է համարում իրենց պարագայում։

Հաջորդիվ հնչել են Նիկոլ դավաճան վանկարկումներ, դարձյալ վիրավորանքների տարափ է տեղացել։ Նշենք, որ ընդդիմադիրների ակցիաները դեռ շարունակվում են տարբեր ֆորմատներով ընթանալ, սակայն դեռևս էական ու առանցքային արդյունքի չեն հասել։

Հ․ Աղազարյանի և ցուցարարի միջև տեղի ունեցած փողոցային միջադեպի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: