Փետրվարի քսաներկուսին Լալա Մնացականյանը և ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, նշում են իրենց միակ զավակի՝ դստեր տարեդարձը։ Աշոտ Համբարձումյանը գրել է․

«Իմ շատ սիրելի ընկերներ, անսահման շնորհակալ եմ Դստերս՝ Մանեի ծննդյան օրվա Ձեր բոլոր մաղթանքներից ու քաղցր անուշ խոսքերից։ Շնորհակալ ու հուզված եմ Մանեիս ուղղած իմ գրած փոքրիկ խոստովանության համար Ձեր գնահատականից։

Սիրելիներս սկզբից որոշեցի պատասխանել յուրաքանչյուրիդ առանձին-առանձին հետո հասկացա, որ ֆիզիկապես հնարավոր չի 2000-ի հասնող շնորհավորանքի ու նամակի պատասխանել /առաջին իսկ հնարավորության դեպքում կպատասխանեմ/։

Շնորհակալ եմ, թող Աստված օրհնի Ձեր օջախները ու զավակներին։ Հայը միշտ Հզոր ա եղել իր ընտանիքով։ Մեր զավակները արժանի են առողջ ու երջանիկ ապրելու, արարելու Հզոր Հաղթող Միացյալ Հայաստանի խաղաղ երկնքի տակ։ Աստված պահապան հային ու Հայաստանին։ Ձեզ հետ կիսում եմ Մանեիս իր ծննդյան օրվա մաղթանքը ինձ»։

Լալա Մնացականյանը ամուսնու շնորհավորանքին հավելել է հետևյալը․ «Շնորհավոր ծնունդդ, իմ բալիկ։Հայրդ այնքան լավ է գրել,որ ես ոչինչ չեմ կարող ավելացնել։ Միայն ուզում եմ ասել,որ ես քեզ սիրում եմ անսահման, Տիեզերական»։