Միհրան Հակոբյանը գրում է. «Ձախից գեներալ Միխայիլ Եֆրեմովն է: 1920թ.-ին Բաքուն գրաված 11-րդ Կարմիր բանակի հրամանատարներից է: 1942թ.-ին Սովետական 33-րդ բանակի հրամանատարն էր: Իր բանակի հետ Վյազմայի մոտակայքում գերմանական շրջшփակման մեջ է հայտնվում:

Ստալինը գեներալ Եֆրեմովին շրջшփակումից դուրս բերելու համար ինքնաթիռ է ուղարկում: Գեներալը ինքնաթիռում տեղավորելով վիրավոր զինվորներին և իր բանակի դրոշները (որպեսի գերմանացիների ձեռքը չընկնեն)՝ ինքնաթիռը հետ է ուղարկում Մոսկվա և մնում շրջшփակման մեջ հայտնված իր ենթակաների հետ: Մարտում ծանր վիրավորվում է, այնուհետև ինքնաuպшնություն է գործում, որպեսզի գերի չնկնի:

Գեներալ Եֆրեմովի սպայական ու տղամարդկային պահվածքը գնահատել են նույնիսկ նրա թշնшմի նшցիuտները: Գեներալի մարմինը գերմանացիները հողին են հանձնել զինվորական պատվով և գերեզմանաքար են տեղադրել: Մոսկվայում գեներալ Եֆրեմովի անվան փողոց կա, քննարկվում է նաև արձանը տեղադրելու հարցը:

Աջից գեներալ Օնիկ Գասպարյանն է: Պարոն Գասպարյան, որ մտնում ես տուն, զավակներիդ աչքերի մեջ կարողանու՞մ ես նայել»: