Հայկ Մանասյանը գրում է․ «Նիկոլը կգնա՞ արդյոք Իրանի հետ դաշնակցային համագործակցության, առավելագույնս օգտագործելով իրանական տնտեսական, ռազմական և քաղաքական հզորությունները։ Ոչ։ Որովհետև Նիկոլն իշխանության է եկել Մինչև Իրանին կտրվեր չինական վարկը ու մինչև կհանվեին ամերիկյան պատժամիջոցները։

Այսինքն Նիկոլին իշխանության բերող ուժերը, կամ իշխանության թողնող ուժերը, թե արևմտյան և թե հյուսիսային, երբ Նրա հետ կնքում էին «աշխատանքային պայմանագիր» այդ պայմանագրի մեջ Իրանը չկար որպես ակտիվ խաղացող։ Թերևս հակառակը, այդ պայմանագրում Իրանը կա որպես մեկը, ում ակտիվությունը պետք է վերահսկել։

Ահա թե ինչու, Նիկոլն Իրանի հետ կշփվի այնքանով, որքանով դա թույլ կտան Արևմուտքն ու Ռուսաստանը։ Այսինքն չի շփվի։ Դեկորացիայի համար մի երկու ստից պայմանագրեր ու նախաձեռնություններ կլինեն, բայց իրանական պոտենցիալը չի օգտագորժվի։

Մերոնք արտաքին քաղաքական «առևտրային պայմանագրերն» ու ռազմաքաղաքական հիմնական «ապրանքների» առաքումը պատվիրել են այն ժամանակահատվածում, երբ Իրանը դրանք ոչ «վաճառելու» ոչ էլ «մատակարարելու» հնարավորություն չուներ։ Իրանի հետ դաշինքի համար Նիկոլն ու Նիկոլի հետ արված պայմանավորվածությունները պետք է չեղարկվեն»։