Ինքնատիպ ոճով ու կերպարով աչքի ընկնող Իվետա Մուկուչյանը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Նրա նոր ստեղծագործությունը, որ ներկայացրել է, վերնագրված է «Այ, էդ ա»։ Նման խոսակցական ձևակերպմամբ ստեղծագործության մեջ ևս կարելի է հանդիպել խոսակցական բազում արտահայտությունների։

Իվետայի նոր գործի խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, իսկ հետաքրքիր ու անսպասելի լուծումներով տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Աղոյանն է։ Իվետան տեսահոլովակում հանդես է գալիս իրեն բնորոշ համարձակ կերպարով։

Նշենք, որ ոճաբանը Նարինե Սահակյանն է։ Հատկանշական է, որ Իվետան այստեղ հանդես է գալիս կարճ ու դեղին մազերով, սև ակնոցներով։ Ստեղծագործությունը ունի նաև հետաքրքիր գործիքավորում։

Գործիքավորմամբ զբաղվել են Նիգ Եգիբյանը և Լիլիթ Նավասարդյանը։ Երգում հնչեցվում են տարբեր հարցեր, որոնց պատասխաններն ակնկալվում են ստանալ կարևոր մարդկանցից։

Իվետա Մուկուչյանի ներկայացմամբ «Այ էդ ա» ձևակերպմամբ նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։