Ն․ Փաշինյանն այսօր երկրորդ անգամ է Խորհրդարանում հարցի պատասխանելիս բարկանում և հունից դուրս գալիս։ Հերթական հարցը Արամ Վարդևանյանի կողմից էր։

Նրա հարցը ևս պատերազմի սկսման մասին տեղեկություններին ու ժամկետների մասին է։ Ն․ Փաշինյանը պատասխանելիս արձանագրել է, որ տավուշյան դեպքերից հետո մեր բանակը եղել է խստացված հատուկ ռեժիմի մեջ։

Ամբիոնից Ն․ Փաշինյանը մեջբերել է ժամանակին նախագահ Ռ․ Քոչարյանի խոսքերը, որոնցով փորձել է հաստատել այն միտքը, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացներից։

Նույն հարցի մի քանի տարբերակներով հնչեցման փաստը Ն․ Փաշինյանին բարկացրեց։ Նա առաջարկեց բաց տեքստով խոսել և ասել, թե իրենք ի՞նչ են ցանկանում իմանալ նման հարցեր հնչեցնելիս, ի՞նչ են ակնարկում։

Ն․ Փաշինյանն էլ իր հերթին այլ հարցեր հնչեցրեցրեց, որոնք վերաբերվում էին Ա․ Վարդևանյանի քաղաքական ղեկավարին։ Թեժ խոսակցության տեսանյութը՝ կցված նյութի մեջ։