Իսկ եթե ես իշխանության գամ, կստիպեմ, որ վճարեն։ Խելոք բոլորը կվճարն իրենց մուտքերի ու շենքի արտաքին ու ներքին հիգիենիկ կյանքի համար․․․

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Հայաստանի բազմաբնակարան շենքերի մուտքերը խայտառակություն են. կեղտոտ, անխնամ, գարշահոտ, ջարդած պատուհաններով, տարօրինակ դռներով կամ առանց դռերի։ Գերմանիայում բազմաբնակարան շենքերի մուտքերը չեն տարբերվում բնակարանի ներսից՝ նույն խնամքն է։ Եթե Գերմանիայում մտնես բազմաբնակարան շենք, շենքի մուտքում, աստիճանավանդակներում — նույնքան հարդարված է, ինչքան մարդկանց տներում։

Նույնը վերաբերում է մայթերին, փողոցներին, դաշտերին, ողջ երկրին։ Ու սա ոչ մի կապ չունի փողի պակասի հետ։ Սա հոգեբանություն է։ Ցանկացած բազմահարկ շենքում եթե բնակիչները ներդնեն 500 դոլար, այդ շենքի մուտքը և ամբողջ աստիճանավանդակը կարելի է իդեալաական հարդարել։

Ես մի գաղափար ունեմ, որը հավանաբար մյուս տարի կանեմ։ Որպես ակցիա, որպես յություբ հաղորդման նյութ. ուզում եմ ընտրել մի բազմաբնակարան շենք ներդնել մի քանի հազար դոլար և վերանորոգել այդ շենքի մուտքը — նույն կերպ, ինչպես վերանորոգում են բնակարանի ներսը։ Մենք կտեսանկարահանենք գործի ողջ ընթացքը, իսկ ավարտելուց հետո շենքի մուտքում կդնենք պլակատ, հետևյալ տեքստով. «Ես, այս շենքի հետ ոչ մի կապ չունեցող մարդս, ամաչելով ձեր շենքի մուտքի կեղտի համար, իմ գրպանից դրել եմ ասենք 3000 դոլար և վերանորոգել եմ ձեր շենքը։ Ձեր շենքում կա 40 բնակարան։

Ձեր բաժինը կազմում է 75 դոլար։ Խնդրում եմ ինձ վճարել 75 դոլար առաջիկա 30 օրվա ընթացքում։ Այդ փողով ես մտադիր եմ վերանորոգել մեկ այլ շենքերի մուտք։ Եթե 75 դոլարից ավելի շատ վճարեք, ապա միաժամանակ երկու շենքի մուտք կկարողանանք վերանորոգել»։ ԵՎ ուզում եմ սպասել 30 օր ու տեսնել, թե քանի՞ մարդ վճարեց։ Եթե հավաքվի 3000 դոլար, ուրեմն ամեն ինչ լավ է, ակցիան կշարունակվի, Իսկ եթե չհավաքվի, ապա պակասող մասը կհավաքենք նվիրատվություններով կամ ես ինքս կվճարեմ, եթե չլինի նվիրատվություն — ու կանցնենք մյուս շենքին։ Չվճարող շենքերն էլ թող ամաչեն, եթե ամոթի զգացում ունեն։ Համենայն դեպս շենքի կեղտոտ տեքստը և մաքուր տեսքը, շենքի համարը ու հասցեն բոլորը կիմանան։

Թող ողջ ազգը ու ողջ աշխարհը իմանա, որ Պողոս Պողոսյանի փողոցի 18 դրոպ 9 շենքի բնակիչները 30 տարի ապրել են կեղտի մեջ, իսկ հետո, երբ էդ շենքի հետ կապ չունեցող մարդը հարդարել է իրենց շենքի մուտքը, չեն ուզեցել ամբողջությամբ վճարել դրա համար։ Իսկ եթե ես իշխանության գամ, կստիպեմ, որ վճարեն։ Խելոք բոլորը կվճարն իրենց մուտքերի ու շենքի արտաքին ու ներքին հիգիենիկ կյանքի համար։ Ու ոչ միայն երևանի փոքր կենտրոնի մի փողոցի 5 հատ շենքին կվերաբերի սա, այլ ողջ երկրին՝ մինչև Ախթալայի վերջին բազմաբնակարան շենքը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: