Իջևանն այսօր․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ մանրամասներ

Սուրենյան Գագիկը վաղ առավոտյան իր սկզբունքին համաձայն տեղեկացրել է, որ հանրապետության շատ վայրերում ձյուն է եկել՝ տեղադրելով Իջևանի այսօրվա եղանակային պայմանները ներկայացնող լուսանկար։ Լուսանկարից հասկանալի է դառնում, որ բավականին առատ ձյուն է եկել այնտեղ։

Շատ օգտատերեր հայտնել են, որ իրենց բնակավայրերում նույնպես այդ վիճակն է՝ նշելով, որ Վազաշենում, Վայոց ձորում, Սպիտակում, Մարտունիում և այլ բարձրադիր վայրերում նույնպես ձնառատ տեղումներ են եղել անցնող գիշերվա ընթացում։ Նկարներից երևում է, որ ծաղկած ծառերը ձյունով են պատվել։

Եղանակային պայմանները, որ բավականին մեղմացել էին, առաջիկա օրերին դարձյալ խստանալու ու սաստկանալու են։ Հնարավոր է լինի բացասական ջերմաստիճան, որը կարող է վնասել արդեն բողբոջներ ունեցող բերքատու ծառերի սպասվող բերքին։

Եղանակը, ըստ օդրեևութաբանների, մոտ տասն աստիճանով նվազելու է այս երեք օրերի ընթացքում։ Այսօրվա և վաղվա համար կանխատեսվում են նաև անձրևային տեղումներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: