Հայտնի երգչուհիներից Սիրուշոն շատ ջերմ է վերաբերվում իր զավակների հետ կապված ամեն ինչին։ Լինելով տան միակ երեխան՝ նա մեծ ուշադրություն է հատկացնում իր երկու տղաներին։

Նույնքան ջերմությամբ և ուշադրությամբ են Սիրուշոյի զավակներին վերաբերվում նաև նրա ծնողները։ Սիրուշոյի հայրը շատ հաճախ է թոռնիկների հետ անցկացրած հաճելի ժամանցից լուսանկարներ տեղադրում։

Ինչպես երևում է կադրերից, Սիրուշոյի տղաներն էլ առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ են վերաբերվում իրենց պապիկին։ Հրաչյա Հարությունյանի վերջին լուսանկարները Սիրուշոյի տղաներից կրտսերի՝ Միքայելի հետ է։

Հայտնի դերասանը զբոսնում է երևանյան փողոցներում սիրելի թոռնիկի հետ, խաղում ու կատակում նրա հետ, իսկ արդյունքում հետաքրքիր ու զվարճալի կադրեր են ստացվում։

Հ․ Հարությունյանի ինստագրամյան հարթակում տեղադրված լուսանկարներից մեկի ներքո Սիրուշոն կարճ մեկնաբանություն է թողել․ «Ինքն ա պապիկը»՝ ակնարկելով այն իրողությունը, որ տղան փորձում է հանդես գալ մեծավարի, այնպես, ինչպես պապիկն է։