«Ինքնահոս ջրից փող քամող Հրազդան կասկադը, հողից միլիարդներ ստացող հանքերը, օդից եկամուտ բերող գազն ու մնացած էներգակիրների վաճառքն ինչպես ենք ազգայնացնելու ու․․․»

Հայկ Մանասյանը գրում է․ «Քոչարյանական տնտեսական աճի աճպարարներն անտեսելով 1998-2008 թվականներին, հօգուտ Ռուսաստանի, մեր ստրատեգիական նշանակության գիտա-արտադրական օբյեկտների արգելափակումը և Հրազդան կասկադի պես էներգետիկ հսկայի մսխումը «գույք պարտքի դիմաց» գործարքով, իրանական գազատարի տրամաչափի փոքրացումը, Հանքերի մասնավորեցումը ու էլի գաղտնի կամ բացահայտ հակապետական գործարքներ, ահա մոռանալով այս ամենը սիրում են նշել, որ ունեցել ենք 6,6 անգամ տնտեսական աճ՝ ՀՆԱ-ի մեկ բնակչի հաշվարկով, ու սա ներկայացնում են որպես լավ կառավարման քոչարյանական ֆենոմեն։

Սակայն հանրային անգարգիտությունից օգտվող այս «մասնագետները» մոռանում են ընդգծել, որ բազմապատիկ տնտեսական աճն այդ նույն տարիների ընթացքում բնորոշ է եղել Ադրկովկասին ընդհանրապես, քանի որ նորածին տնտեսություններն աճում են շատ ավելի արագ, քան չափահաս տնտեսությունները՝ բնական է։

Տեսեք, 1998-2008 ընթացքում ՀՀ աճը եղել է 6,6 անգամ, Ադրբեջանինը 10 անգամ, Վրաստանինը 4 անգամ (իսկ եթե հաշվենք 1999 թվի ցուցանիշով, ապա 5 անգամ)։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունը աճել է 1,5 անգամ, Բրիտանականը և Գերմանականը 1,7 անգամ։

Ինչ որ մեկը կարո՞ղ է պնդել, թե Հայաստանը Ադրբեջանը կամ Վաստանն ավելի լավ են կառավարվել քան ԱՄՆ-ն, Բրիտանիան կամ Գերմանիան։ Իհարկե ոչ։ Այնպես որ, խնդրում եմ թարգեք միամիտ մարդկանց համար նախատեսված այդ հեքիաթը։

Ու բացատրեք, թե ինքնահոս ջրից փող քամող Հրազդան կասկադը, հողից միլիարդներ ստացող հանքերը, օդից եկամուտ բերող գազն ու մնացած էներգակիրների վաճառքն ինչպես ենք ազգայնացնելու, ու մարդկանց վերադարձնելու այն հարստությունը, որն իրենց է միայն ծնվելու իրավունքով, որպես ՀՀ քաղաքացի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: