Հայտնի հաղորդավարուհի, նաև արտիստուհի Հերմինե Ստեփանյանն ինքնտիպ կերպով շնորհավորել է եղբոր՝ Արտաշես Ստեփանյանի տարեդարձը։ Նա ինքնատիպ ու զվարճալի ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ բարձրացել է եղբոր շալակը։

Այդ լուսանկարներով շնորհավորելով եղբոր տարեդարձը՝ Հերմինեն գրել է․ «Ինքը չի սիրում էս շարքը, բայց ջահել ա դեռ գլխի չի, թե ինչ լավն ու կյանք են էս ֆոտոները։

Հիմա որ մի տարով մեծացավ, հույս ունեմ ուրիշ աչքով ա նայելու ու ասելու ա՝ բայց ինչ գժական ա, որ կարաս քրոջդ մեջքիդ տանես, մի բան էլ գլխիդ նստացնես։ Ծնունդդ շնորհավոր, Արտաշես Ստեփանյան»։

Նշենք, որ Արտաշես Ստեփանյանը ծնունդով Իջևանից է։ Նա Վանաձորի Իքսդրայվ ավտոդպրոցի հիմնադիր-տնօրենն է։ Նշենք, որ այդ ավտոդպրոցը այսօր արդեն 12 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում։ Այն համարվում է ամենամեծ ավտոդպրոցների ցանցը Հայաստանում։

Ընդ որում, Արտաշեսը նպատակ ունի չսահմանափակվել միայն հայաստանյան տարածաշրջանով։