Ինչ անել, եթե անծանոթ արտասահմանյան համարից զանգ է եկել․ ի՞նչ է խորհուրդ տալիս մասնագետը

Մասնագետ Մարտիրոսյան Սամվելը նոր խարդախությունների մասին է բարձրաձայնում՝ դարձյալ խորհուրդներով հանդես գալով։ Սամվելը ասում է, որ սկսել են արտասահմանյան համարներից զանգեր գալ։

Մանրամասնելով իրողությունը՝ Սամվելն ասում է, որ զանգեր են գալիս, որոնք չեն էլ միանում, այլ անջատվում են։ Եթե օգտատերերը հետ զանգեն, ապա դրամական կորnւստներ կարող են ունենալ։ Նա խորհուրդ է տալիս նման դեպքերում հետ զանգ չկատարել։

Եթե հեռախոսը կանխավճարային համարով է աշխատում, պարզապես այդ պահին առկա գումարը կվերջանա ու զանգը կանջատվի, իսկ եթե հեռախոսի համարն աշխատում է հետվճարային համակարգով, ապա լուրջ դրամական կորստի հետ կուղեկցվի։

Սամվելը նաև զանգերի այլ տեսակների մասին է խոսում՝ դարձյալ հիշեցնելով, որ արտասահմանյան անծանոթ համարներից զանգեր ստանալիս, պատասխանելիս չվախենան, սակայն խոսակցության մեջ չպետք է մտնել, ինչպես նաև կարևոր է, որ հետ չզանգեն։

 

Նա խորհուրդ է տալիս հատկապես ուշադիր լինեն նամակագրությունների հարցում, չանցնել ուղարկված հղումներով։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: