Արփի Ոսկանյանը գրում է․ «Ինչքա՜ն մարդ կար, որ ձևեր էր բռնել, թե դեմ ա թալանին, կոռուպցիային, անարդարությանը, մարդկանց ունեզրկմանը։ Ինչքա՜ն մարդ, որ ձևեր էր բռնել, թե փոփոխություն ա ուզում։ Իրականում հույսով ու համոզված, որ մեզ փոփոխություն չի uպառնում, որ իր պայքարն անվտանգ է, որեւէ արդյունքի չի հանգեցնելու։

Ձեւական պայքար հանուն իմիջի ու փիառի։ Իսկ հետո՝ սելֆիներ հեղափոխության ֆոնին։ Պատմական սելֆիներ։Մի զարմանք, մի ապշանք, թե էս ո՞նց եղավ։ Իսկ ներսից մի բան հանգիստ չի տալի, մի բան խեղդում է։ Պարտությունը ազատագրեց էդ մարդկանց ձեւականությունից։ Հիմա նրանք իսկական են։

Այլեւս կեղծելու կարիք չունեն։ Էն են, ինչ որ եղել են միշտ։ Ատող փոփոխությունները։ Հարմարվող հարազատ ճահճին։ Սիրող էն կապանքները, որ երբեք թույլ չեն տա երեխայի պես ինքդ քեզ վնասել։ Էն զանցանքներն ու մանրիկ օրինախախտումները, որ ամուր կկապեն համակարգին, կդարձնեն համակարգի պատանդը։ Գտած յոլա գնալու ձեւը։

Ճյուղին նստած եւ ձեւացնող, թե նստած չեն ու կտրում են ճյուղը։ Ատող ամեն իսկականը՝ ճյուղին երբեք չնստողների տեսքով կլինի, թե ճյուղը բացեիբաց պաշտպանողի։ Բայց սիրող ու գովազդող իրար։ Կարեւորը։ Սա վիճակի հետ կապ չունի։ Ընդամենը տեսակների պայքար։ Սա էլ մի նախապես երաշխավորված պարտություն է»։