Մեր երգարվեստի հայտնի ներկայացուցիչներից Լիլիթ Հովհաննիսյանը նախորդ տարի մայրիկ դարձած երգչուհիներից է։ Նա այդ նորությունը մեծ պատասխանատվությամբ է ընդունել, և երգչուհու հրապարակումներից հասկանալի էր, որ մեծ անհամբերությամբ է սպասում բալիկի ծնվելուն։

Հետո արդեն մայրիկ դարձած Լիլիթին բալիկի հետ առանձնահատուկ կերպով տանը դիմավորեց նրա ամուսինը՝ Վահրամը։ Մայրիկ դառնալուց հետո Լիլիթը փոքր-ինչ պասիվ է դարձել իր հարթակներում։

Նա սակավադեպ է հանդես գալիս նոր հրապարակումներով, միայն վերջին շրջանում թարմացված, ռեմիքսային եղանակով է ներկայացնում իր նախորդ երգերը։

Լիլիթն իր երկրպագուները մայրիկ դառնալուց հետո գրեթե չեն տեսել։ Միշտ իր ինքնատիպ ոճով, խնամվածությամբ և նորարարությամբ ներկայացող Լիլիթը մայրիկ դառնալուց հետո նոր լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում երևում է, որ Լիլիթը կարճացրել է մազերը։ Նա փոխել է ոչ միայն մազերի երկարությունը, այլ նաև ոճը՝ որոշակի խոպոպներ ավելացնելով մազերին։ Երգչուհին նաև ավելի բաց է ներկել վարսերը։