Ինչպիսի՞ն է և ինչո՞վ է հիմա զբաղվում սերիալներից հայտնի Մարիա Հելենա Դյորինգը․ ուշագրավ մանրամասներ և լուսանկարներ

Կոլումբացի արտիստուհի Մարիա Հելենա Դյորինգը հայ և համաշխարհային հանրությանը հայտնի է առավելաբար հեռուստասերիալներում իր դերակատարումների շնորհիվ։

Դերասանուհին հատկապես հանրահռչակվեց ու սիրվեց «Բլանկոյի այրին» հեռուստասերիալում կերտած իր գլխավոր դերի շնորհիվ։ Մարիան շուտով կդառնա հիսունինը տարեկան, սակայն նա այսօր էլ շարունակում է պահել իր երիտասարդական հմայքն ու գեղեցկությունը։

Մարիայի հայրը կիսով չափ գերմանացի է, կիսով չափ բոլիվիացի, իսկ մայրը կոմումբիացի է։ Մարիան սովորել է Կոլումբիայում, Լոնդոնում ու Իտալիայում և շատ լավ տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին և իսպաներենին:

Որպես դերասանուհի՝ Մարիան իր կարիերան սկսել է տասներեք տարեկանից՝ նկարահանվելով ատամի մածուկի և այլնի գովազդային հոլովակներում։

Դերասանությանը զուգահեռ Մարիան զբաղվում է նաև մոդելային գործունեությամբ։ Նա նաև շատ լավ երգում է։ Մարիան այսօր էլ շարունակում է հանդես գալ ֆիլմերում։

Բոլորովին վերջերս նա նկարահանվել է «Ժոզեֆա» վերնագրով ֆիլմում, որի համար իր սոցհարթակում շնորհակալություն է հայտնել ֆիլմի ռեժիսորին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: