Լեգենդար երգիչ Յուրի Շատունովի անսպասելի ու հանկարծակի մահվանից հետո շատերի հայացքը սևեռվեց երգչի անցած ճանապարհի, նրա կյանքի, ընտանիքի, երեխաների հետ կապված ուշագրավ փաստերի վրա։

Շատունովը, մեծանալով մանկատանը, դժվար մանկության տարիներ է ունեցել, քանի որ երեք տարեկան է եղել, երբ նրա ծնողները ամուսնալուծության որոշում են կայացրել։

Շատունովը վերջին շրջանում համառորեն փորձում էր վերադառնալ ակտիվ երաժշտական ասպարեզ՝ նոր ստեղծագործություններ ձայնագրելով ու մենահամերգներ տալով։ Երգիչն ամուսնացած էր Սվետլանայի հետ, որին հանդիպել է գերմանական սրճարաններից մեկում։ Նրանք ամուսնական կյանքի ընթացքում մեկ տղա ու մեկ աղջիկ են ունեցել։

Երաժշտի ընտանիքը՝ կինը՝ Սվետլանան, որդին՝ Դենիսը և դուստրը՝ Էստելլան, վաղուց ապրում են Գերմանիայում, Շատունովը փորձել է տարիներ շարունակ լինել օրինակելի ամուսին, հոգատար հայր, իր ողջ ազատ ժամանակը նրանց հետ է անցկացրել։

Այսօր Շատունովի ընտանիքի անդմաները պատրաստվում են գալ Ռուսաստան, որ իրենց վերջին հրաժեշտը տան լեգենդար երգչին։