Ինչպես է փոքրիկ Արփին Կոմիտաս երգում․ տեսանյութ

Փաշինյանների ընտանիքում ամենից սիրված անդամը թերևս տան կրտսերն է՝ Արփին, ով արդեն դպրոց է հաճախում։ Փոքրիկ Արփին մինչ դպրոց հաճախելը մանկապարտեզ է հաճախել։

Փաշինյանների երեխաները սովորել են Ա․ Բլեյանի հիմնած ու ղեկավարած կրթահամալիրում։ Արփին ևս այդ կրթահամալիրի սան է։ Կրթահամալիրի կրթական ծրագրերի շրջանակներում Շուշանն ու Արփին հաճախ են հանդես գալիս ակտիվ մասնակցությամբ։

Համացանցում առկա է տեսանյութ, որտեղ փոքրիկ Արփին է։ Նա իր մանկական թոթով լեզվով փորձում է Կոմիտասի գեղեցիկ ստեղծագործություններից մեկը կատարել։ Տեսանյութը համառոտ է, կատարումը՝ ոչ ամբողջական։

Արփին կատարում է հանրահայտ «Հայր մեր» կոչվող ստեղծագործությունը, որտեղ կատարողը խնդրում է Տիրոջը պահպանել բոլորին, իրեն շնորհ տալ, իսկ հայրիկին ու մայրիկին կյանք տալ։

Թե որքանով է փոքրիկ աղջնակին հաջողվում փոխանցել կոմիտասյան հայտնի ու արժեքավոր գործերից մեկը, կարող եք դատել՝ դիտելով ստորև կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: