Ինչպես է Շատունովի 15-ամյա որդին հրաժեշտ տալիս հայրիկին. հուզիչ տեսանյութ

Մոսկվան հրաժեշտ է տվել սրտի անբավարարությունից անսպասելի վածճանված սիրելի երգչին։Հիշատակի արարողությունը բաց էր բոլորի համար։ Երկրպագուները հավաքվել են և իրենց սերն են ցույց տվել երաժշտի հանդեպ:

Երկրպագուներից մեկը քշել է թարմ վարդերով լցված մի մեծ մեքենա՝ բոլորին ծաղիկներ բաժանելու և աստղի հիշատակը հարգելու համար։ Մյուս երկրպագուները մարդաշատ երթ են կազմակերպել. նրանք կանգնել են շարքով և կատարել երգչի կատարած հիթային երգերը։

Շատերը հիմա էլ հրաժարվում են հավատալ, որ բոլորի սիրելի երգչի մահվան լուրը կեղծ չէ։ Նրա մահվան լուրին չհավատացողներից մեկն էլ հենց երգչի տղան է՝ տասնհինգամյա Դենիսը։

Տասնհինգ տարեկան տղան մեծահասակի լրջությամբ երկար կանգնել էր հոր անշնչացած մարմնի մոտ, իսկ հետո լրագրողների հարցերին պատասխանելիս խոստովանել է․ «Ամբողջ ժամանակ մտածում էի, որ սա կատակ է, որ հայրս կխոսի»։

Շատունովի կինն ու դուստրն այդպես էլ աննկատ են մնացել, իսկ երգչի անչափահաս որդու՝ Դենիսի հրաժեշտի հուզիչ պահը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: