Նունե Եսայանը տարիներ առաջ ավանդույթ էր ձևավորել, որի համաձայն պարբերաբար ելույթ էր ունենում հայրենիքի պաշտպանների՝ զինվորականների համար՝ ոգևորելով ու գոտեպնդելով նրանց։ Վերջին տարիներին երգչուհին այդ առումով բավականին պասիվ էր։

Այսօր հանրահայտ երգչուհին տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ նա ելույթով հանդես է եկել հայրենիքի այն պաշտպանների համար, ովքեր մասնակցել են արցախյան վերջին մարտերին, ծանր վիրավորվել ու հայտնվել հիվանդանոցում՝ ընդունելու վերականգնողական բուժում։ Այսինքն՝ նա վերականգնել է իր երբեմնի ավանդույթն ու սովորույթը։

Ն․ Եսայանի տեղադրած տեսանյութում երևում է, թե ինչպես են տարբեր վիրավորումներ ստացեծ զինվորականները, որոնց մի մասն անվասայլակների վրա է, ոգևորված երգում երգչուհու հետ՝ ձայնակցելով նրան ու ծափերով ոգևորելով։

Երգչուհին իր տեղադրած տեսանյութին կից այսպիսի ծանուցող մեկնաբանություն է թողել․ Պատերազմին մասնակցած տղաներն են, ովքեր այսօր Վերականգնողական կենտրոնում բուժում են ստանում: