Հանրահայտ արտիստ Գևորգ Գրիգորյանը, զբաղված լինելով արտիստական հոգսերով ու նկարահանումներով, մշտապես պատրաստ է առանց որևէ խոչընդոտի ու նախապայմանի միանալ հայրենիքի սահմանները պաշտպանողների շարքերին, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը։

Գևորգը միծտ շատ զգայուն է բոլոր այն հարցերում, որոնք հայրենիքին, հայրենիքի պաշտպանությանն են վերաբերվում, նա այդպես է դաստիարակվել դեռ մանկուց՝ հայրենիքի խաշտպանների շարքերը համալրած հայրիկի օրինակով։

Գևորգը ոչ միայն ֆիզիկապես է կանգնում զինվորների կողքին, այլ նաև նրան աջակցում է իր բոլոր հնարավորությունների սահմաններում։ Նա Ամանորին ընդառաջ տոնական նախապատրաստությունների փոխարեն պատրաստում է իրեն անհրաժեշտ իրերը, որ գնա սահման։

Այս մասին պատմող լուսանկար է իր հարթակում տեղադրել Գևորգը՝ գրելով, որիրականացնում է տոնական նախապատրաստություն, իսկ լուսանկարում զինվորական պայուսակ է՝ համապատասխան պարագաներով։

Այս ամենին զուգահեռ՝ Գևորգը շարունակում է հանդես գալ ֆիլմերում՝ կերտելով իրեն բնորոշ հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներ։