Դոնալդ Թրամփը, թվում է՝ մի կողմ է թողել այն անախորժությունն ու զայրույթը, որը կապված էր հանրապետականների միջանկյալ պարտությունների հետ։ Նա այս շաբաթվա վերջին վայելել է դստեր՝ Թիֆանի Թրամփի շքեղ հարսանեկան արարողությունը։

Թրամփի աղջիկը ամուսնացել է միլիարդների ժառանգորդ Մայքլ Բուլոսի հետ: ԱՄՆ նախկին նախագահը ելույթ է ունեցել շաբաթ երեկոյան Փալմ Բիչում գտնվող իր շքեղ Մար-ա-Լագո հանգստավայրում՝ խմելով նորապսակների կենացը։

Նա նաև պարել է դստեր հետ։ Ստորև կցված է 76-ամյա Դոնալդի և 29-ամյա Թիֆանիի հուզիչ պարը ներկայացնող տեսանյութը։ Նրանք պարում են Բիլսի դասական հիթի հնչյունների ներքո։

Թրամփը խորհուրդ է տվել փոսային լավ հոգ տանել դստեր մասին։ «Մայքլ, դու ավելի լավ է հոգ տանես նրա մասին: Անկասկած, դուք առանձնահատուկ մարդ եք։

Դուք պարզապես երկու տպավորիչ մարդիկ եք, և սա հիասքանչ օր էր»,- ասել է Թրամփը փեսային ու դստերը։ Տեսանյութը՝ կից: