Ինչպես է Գագիկ Ծառուկյանը դիմավորում բրոնզե մեդալ նվաճած իր որդուն․ հուզիչ տեսանյութ

Գագիկ Ծառուկյանը անձամբ հետևելով և աջակցելով հայկական սպորտի զարգացմանն ու արտերկրում պատվով ներկայացմանը, միշտ սրտանց ուրախացել է գրանցված հաջողություններով։

Այս անգամ Գ․ Ծառուկյանը առիթ ու պատիվ ունի հիանալ, ուրախանալ ու հպարտանալ սեփական որդու սպորտային հաջողություններով։ Նրա տղան՝ Հովհաննեսը, ով տան կրտսերն է, բազկամարտի առաջնությունում բրոնզե մեդալի է արժանացել արտերկրում և պատվով հայրենիք է վերադարձել։

Մրցաշարը ընթացել է Վիլնյուսում։ Այն թվով երեսուներորդ մարցաշարն էր։ Օդակայանում նրան դիմավորել է հուզված հայրը, ով ամուր գրկել է որդուն՝ շնորհավորելով նրա ձեռքբերումները։

Գ․ Ծառուկյանն իր սոցհարթակում մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ նախ երևում է, թե ինքն ինչ ոգևորությամբ է դիմավորում որդուն, ապա նաև ցուցադրվում է որդու մասնակցած մրցաշարերից որոշ հատվածներ։

Գ․ Ծառուկյանի տղան մարցաշարում հաղթելու համար կանգնել է պատվո հարթակին։ Գ․ Ծառուկյանի տեղադրած փոքրիկ հոլովակը, որտեղ երևում է Հովհաննեսի ձեռքբերումների մի մասը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: