Լեգենդար ֆիլմերի շարքը դասվող «Կովկասի գերուհին» ֆիլմի հայտնի տեսարաններից մեկում, ինչպես պարզվում է, Նինայի դերակատարուհին բազմաթիվ անուշեղենների հետ միասին ախորժակով ուտում է նաև գաթա, որը Արցախից էր։

Արցախից Մոսկվա գաթա հասցնելու պատմություն կապված է Մհեր Մկրտչյանի և նրա տիկնոջ՝ Դոնարայի հետ։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում Մհերի տիկինը Հայաստանից եկել է ամուսնուն այցելության՝ նրան անուշեղեններ բերելով։

Այդ անուշեղենների մեջ է եղել նաև գաթա։ Նկարահանումների ընթացքը կանգ էր առել Սախարովի ամառանոցի հատվածի վրա։ Նկարահանումների ժամանակ Մհերը մոտենում է ռեժիսյորին և ասում, որ սեղանը աղքատիկ տեսք ունի։

Նա առաջարկում է սեղանին դնել նաև Դոնարայի բերած գաթան։ Ռեժիսյորը չի մերժում։ Այդպես արցախյան անուշեղենը հայտնվում է կադրում։ Հետագայում Նինայի դերակատարուհին՝ Նատալյան, հաճախ է պատմում այդ մասին՝ նշելով, թե որքան համեղ է եղել գաթան։

Դերասանուհին խոստովանում է, որ դրանից հետո նա հաճախ է ցանկացել ուտել հենց արցախյան գաթան, փնտրել է ամենուրեք։