Դաբաղյան Գուրգենի ընտանիքը կանոնակարգված սկզբունքներով է ապրում։ Ինչպես նկատելի է, ընտանիքի անդամները պարտաճանաչորեն ու սիրով մասնակցում են ընտանեկան առիթներին՝ ամեն անգամ ներկայանալով նոր ոճով։

Իննան այն հանրային դեմքերից է, որ շատ երիտասարդ տարիքում ընտանիք կազմեց՝ օրինակ ցույց տալով, թե ինչպես կարելի է երիտասարդ տարիքում լինել ակտիվ երիտասարդ կին ու մայր, աղջիկ և ուսանող։ Իննան տարեդարձի առիթով լուսանկարների շարք է հրապարակել։

Գուրգենը, շնորհավորելով սիրելի տիկնոջը, նրան ասել է, որ ուրախ է, որ նա քսաներեք տարի առաջ լույս աշխարհ է եկել ու տասնութ տարեկանից իր կողքին է ու երջանկացնում է իրեն։

Իննան տարեդարձի առիթով սպիտակ երեկո է կազմակերպել՝ հրավիրելով հարազատ հյուրերի, որոնք նույնպես սպիտակ կամ բաց գույների մեջ են եղել։ Գերակշռող սպիտակի հետ ծննդյան դեկորացիաների մեջ աչքի է ընկնում նաև դեղինը։ Իննայի տարեդարձի կադրերը՝ կցված նյութում։