Գրող Ծով-Ալիս Բանուչյանը գրում է․ «Հարցն այն չի համերգները, փառատոնները պիտի լինեն, թե ոչ, հարցն այն է, որ հայ ժողովուրդը մեկ անգամ չկարողացավ միասնաբար հարգել մեկ րոպեի լռության խորհուրդը ի հիշատակ էն սերնդին, որին բառիս բուն իմաստով անխնա զnհшբերեց։

Չկարողացավ առերեսվել իր սխալների հետ, ներողություն խնդրել, ապաշխարել, առանց աղմուկ աղաղակի խոնարհվել, ուղղվել։ Ճիշտ հակառակը՝ դարձյալ ընտրեց համատարած բթացման, թմրեցմшն ճանապարհը։ Հասարակությունը տրոհված է, վշտի մեջ գտնվողն իրեն օտարված է զգում։ Ոչ մի տեղ չկա համերաշխություն։

Գլուխը կախ քայլում են նրանք, ում ճակատը բաց է, քիթները ցից քայլում են նրանք, ովքեր պիտի գետինը մտնեին ամոթից։ Կյանքը ուզես չուզես շարունակվելու է, հարցն այն է՝ ինչպես անել, որ այդ շարունակության մեջ տեղ ունենան նրանք, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը՝ իրենց երեխային, ինչպես անել, որ տարրական հարգանք, նրբանկատություն դրսևորվի և այս մարդիկ իրենց այդքան մենակ ու լքված չզգան։

Իզուր չի Թումանյանը գրել.
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի․․․»։