Ինչպե՞ս և որտե՞ղ է անցել Սամվել Կարապետյանի թոռան ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Ինչպես հայտնի է, Սամվել Կարապետյանի ընտանիքը միառժամանակ գտնվում է Արաբական էմիրություններում: Այնտեղ անցկացրած իրենց ժամանցի, առօրյայի մասին պատմող փոքրիկ հրապարակումներ է անում գործարարի տիկինը՝ Էթերին:

Նա հատկապես ընտանեկան տոների ժամանակ հետևողական կերպով հրապարակում է ընտանեկան թանկ ու կարևոր պահերի վկայություններ հանդիսացող ուաշգրավ կադրեր ու լուսանկարներ:

Վերջերս ընտանիքում դարձյալ տոն է եղել: Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի դստեր ծննդյան տարեդարձն է եղել: Դուստրը Սարգսի կրտսեր զավակն է:

Առհասարակ, Կարապետյանների ընտանիքում ծննդյան տարեդարձները բավականին ճոխ ու տոնական են լինում, շքեղ կազմակերպված, պատվավոր հյուրերի ներկայությամբ:

Այս անգամ կարծես ամեն ինչ ավելի համեստ ու զուսպ միջավայրում է անցել, սակայն արվել է ամեն ինչ փոքրիկ Ամելիին իսկական տոնական երեկո պարգևելու համար:

Տիկին Էթերին իր ինստագրայնա սթորիների բաժնում գեղեցիկ կադրեր է հրապարակել, որտեղ երևում են նրա ավագ որդին՝ Սարգիսը և նրա կինը, ինչպես նաև փոքրիկ հոբելյարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: