Ինչպե՞ս է Սիրուշոն քավորկնոջ կարգավիճակում պտտում հարսի քողը հարսնացուի գլխավերևում. բացառիկ կադրեր հարսանիքից

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ օրը իր կյանքում բավականին կարևոր քայլ է արել վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանի միակ տղան՝ Ռուբենը: Ռուբենի ամուսնության արարողությունն իսկական իրադարձություն է դարձել երգչուհու ընկերների համար:

Սիրուշոն, որ չնայած տարիքային զգալի տարբերության, Վարդուհի Վարդանյանի ամենից մտերիմ ընկերուհին է և հաճախ է առիթների ժամանակ հիշում ու խոսում նրա մասին, ստանձնել է Ռուբենի հարսանիքի քավորկնոջ պատասխանատու պարտականությունը:

Համացանում արդեն պտտվում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Սիրուշոն քավորկնոջ կարգավիճակում պտտում հարսի քողը հարսնացուի գլխավերևում: Նրա համար Ռուբենը մեծ նշանակություն ունեցող մարդկանցից է:

Ռուբենի կյանքի ամենից կարևոր քայլի մասին անտարբեր չեն գտնվել է Վարդուհի Վարդանյանի մյուս ընկերները: Նրանցից Ռազմիկ Ամյանը հանդես է եկել հատուկ Ռուբենի և իր հարսնացուի համար գրված երգով:

Ռուբենի հարսանյաց գեղեցիկ արարողության բացառիկ կադրերից մի քանիսը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: