Այսօր Անի Քոչարի ծննդյան տարեդարձն է: Դեռ կեսգիշերից անց հոբելյարն իր սոցհարթակում հանրայնացրել էր անձնական մտորումներն ու խոհերը, որոնք արթնացել էին ծծնդյան օրվա առիթով:

Օրվա ավարտին Անին արդեն ամփոփել է օրվանից ստացած իր տպավորություններն ու մտորումները: Նա չի ցանկացել տոնել տարեդարձը, սակայն հարազատները նրա օրը տոնի են վերածել:

Անին գրել է. «Թեև այսօր չէի տոնում տարեդարձս, բայց ամենահարազատներն ու հավատարիմները տոնելուն չեն նայում, վերցնում ու գալիս են ու ոչ տոնական օրդ տոնի վերածում:

Անչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր օրս ջերմությամբ, սիրով և ուշադրությամբ լցրին: Ես հարուստ եմ իմ իրական և վիրտուալ ընկերներով՝ աշխարհի ամենաջերմ և ուշադիր մարդկանցով: Տերն օրհնի բոլորիդ:

Հ.Գ. դեռևս չեմ հասցրել անհատապես բոլորիդ շնորհավորանքներին պատասխանել, բայց կրկին ու կրկին շնորհակալ եմ:

Հ.Գ. Լուսանկարը՝ «Մեր տունը» կազմակերպության ամառային այցից»,- հոբելյանական օրվա իր շնորհակալական ամփոփիչ խոսքն ավարտել է Անի Քոչարը՝ հրապարակելով պայծառ նկարներ: