Եղոյան Քրիստինան իր կերպարով օրինակելի է շատերի համար։ Նա մասնագիտական զարգացման գագաթնակետին որոշեց ընտանիք կազմել ու լիարժեք նվիրվեց այդ ընտանիքին՝ անելով հնարավորը, որ այնտեղ տիրի առոջղ ու ջերմ մթնոլորտ։

Ճիշտ է, Քրիստինայի հրապարակումներում անհնար է տեսնել նրա ամուսնուն, բայց բալիկներին արտիստուհու հետևորդները տեսնում են գրեթե ամեն օր՝ սիրելով նրանց ոչ պակաս, քան մայրիկին։ Երեսնամյա արտիստուհին իր ապրած նախրոդ տարիները դատար է համարում։

Նրա կյանքը վերաիմաստավորվել է առաջնեկի ծնունդից հետո։ Նա իրեն լիարժեք երջանիկ է զգում, համարում է, որ երեսնամյա տարեդարձն իր ամենաուրախ տարեդարձն է, քանզի իր հետ են իր երկու չքնաղ դստրիկները։ Այդ մտքից Քրիստինան նույնիսկ հուզվեց ու չկարողացավ զսպել արցունքները։

Քրիստինայի տարեդարձի խնջույքին մասնակցել են միայն աղջիկներ ու կանայք։ Նրա սոցհարթակում առկա կադրերում երևում են Քրիստինայի քույրը, մայրը և այլ մտերիմներ, որոնք լիաթոք ուրախանում են։ Կադրերը՝ ստորև։