Ռուսական էստրադայի ժամանակի ամենից ճանաչված ու գեղեցիկ աստղերից մեկն Անդրեյ Գուբինն է, ում սիրահարված էին բազմաթիվ աղջիկներ։

Երկրպագուների մեծ բանակ ունեցող աստղը ծնվել ու մեծացել է Ուրֆայում։ Անդրեյի մայրիկը տնային տնտեսուհի է եղել։

Անդրեյին մայրիկի հետ միասին մեծացրել է խորթ հայրիկը, ում տղան սիրել և ընդունել է հարազատ հոր պես։ Ընտանիքը Մոսկվա է տեղափոխվում, երբ Անդրեյը ութ տարեկան է լինում։

Մոսկվայում Անդրեյը օգնում է հորը գումար վաստակելու հարցում, քանի որ բնակարանային և այլ բազմաթիվ հարցեր կային օրակարգում։

Դպրոցական տարիներին Անդրեյը սպորտով է հետաքրքրվել, ապա նաև շախմատով, իսկ ավելի հասուն տարիքում ընտրել է երաժշտությունը՝ նվաճելով փառք ու հայտնիություն։

Սակայն շուտով երգիչը ներփակվում է, խուսափում մարդաշատ միջավայրից, քանի որ նրան մշտապես ուղեկցում է անհայտ ծագման ֆիզիկական ցավ։

Անդրեյը տասնհինգ տարի շարունակ պայքարում է այդ ցավի դեմ՝ բուժվելով տարբեր առողջարանային ու հիվանդանոցային կենտրոններում։

Անդրեյի երկրպագուներից մեկը վերջերս նրան նկատել է օդակայանում և լուսանկարել։ Երբեմնի գեղեցիկ երիտասարդը քառասունվեց տարեկանում անճանաչելիորեն փոխվել է։