Վարչապետ Փաշինյանը կրտսեր դստրիկի՝ Արփիի հետ մեկնել է Սոչի։ Նա տեղում գործնական հանդիպումներ ու քննարկումներ ունի։ Հատկանշական է, որ այս անգամ վարչապետին ուղեկցում է ընտանիքի ամենափոքր անդամը՝ Արփին։

Նրանք միասին օդանավով վայրէջք են կատարել Սոչիում, որտեղ նրանց դիմավորել են և ուղեկցել դեպքի նածանշված վայր։ Վարչապետին դիմավորող անձինձ ջերմորեն ողջունել են նաև փոքրիկ Արփիին, որը հետո հայրիկի հետ նստել է կառավարական մեքենան։

Նշենք նաև, որ Փաշինյանն արդեն իսկ հասցրել է հանդիպում ունենալ ՌԴ վարչապետի՝ Միշուստինի հետ։ Նրանք միասին մասնակցել են կարևոր քննարկման, որից որոշ կադրեր վարչապետներն արդեն իսկ հասցրել են հրապարակել իրենց հարթակներում։

Թե ինչ արդյունք և նպատակ ունի Սոչիում նախապլանավորված հանդիպումը, որը դեռ շարունակվում է, առաջիկայում ավելի հստակ կլինի։ Իսկ մինչ այդ, ստորև կցված է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ն․ Փաշինյանին ու Արփիին դիմավորում Սոչիում։