Հայտնի է, որ արցախցիները խիստ ծանր վիճակում են սահմանային փակվածության պայմաններում։ Եթե շատ ծնողներ կամ երեխաներ իրենց ընտանիքներից բաժանված են։ Օրեցօր ավելանում են իրենց մայրիկներին կարոտող փոքրիկ արցախցիների մասնակցությամբ տեսաուղերձները, որոնք հասցեագրված են հանրահայտ անձանց։

Այն հիվանդները, որոնց բուժումն անպայմանորեն պետք է Հայաստանում կազմակերպվեր, գտնվում են ծանր վիճակում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ այնուամենայնիվ սրտի լուրջ խնդիր ունեցող հիվանդներից մեկին ստացվել է Հայաստան տեղափոխել Կարմիր Խաչի ուղեցող մեքենաներով։

Նաիրա Զոհրաբյանը, իր հարթակում տեղադրելով հիվանդին տեղափոխելու տեսանյութը, ափսոսանքով տեղեկացրել է նաև, որ հիվանդներից մեկն էլ, ցավոք սրտի, մահացել է, քանի որ երիկամային խնդիր ուներ։ Այս մասին իր հարթակում խոսել է նաև Արմեն Մուրադյանը։

Ն․ Զոհրաբյանն իր հրապարակման մեջ հավելել է, որ Արցախի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում մի փոքրիկ, որը չորս ամսական է և ունի բուժօգնության կարիք։