Ինչպե՞ս են ամառային հանգիստն անցկացնում վարչապետն ու տիկինը․ Աննա Հակոբյանն ուշագրավ կադրեր է տեղադրել

Հայտնի է, որ Փաշինյանների ընտանիքը վարչապետի գլխավորությամբ միշտ էլ նախընտրում է հանգստյան օրերը հենց հայկական տարատեսակ հետաքրքիր բնակավայրերում անցկացնել։ Այս տարին ամառային հանգստի ընտանեկան սովորույթի առումով բացառություն չէ։

Մինչ այս հնարավորության դեպքում վարչապետն իր տիկնոջ հետ այցելել է հայկական հետաքրքիր բնակավայրեր։ Աննա Հակոբյանը ոչ միայն անձամբ իր համար է բացահայտում իր այցելած վայրերի հմայքն ու արժեքը, այլ նաև այն ներկայացնում է իր հետևորդներին։

Նկատելի է նաև, որ ընտանիքի համար բավականին սիրելի է դարձել Ենոքավանը, որտեղ բացահայտելու բավականին արժեքավոր վայրեր և իրողություններ կան։ Այս անգամ նրանք բացահայտել են Օկոնի ջրվեժը, որը Ենոքավանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Ներկայացնելով ջրվեժի գեղեցկությունը՝ Աննա Հակոբյանը խնդրել է բոլորին, որ խնամքով վերաբերվեն բնությանը ու չաղտոտեն այն։ Նա նաև խորհուրդ է տվել ջրվեժ այցելելիս հագնել ճամփորդական կոշիկներ, քանի որ դժվար մատչելի է ճանապարհը։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: