Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհված զինվորականների ծնողների, այրիացած կանանց, որբացած երեխաների աչքերին․․․

Երեկոյան Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հաղորդակից է դարձրել բոլորին Հրապարակում տեղի ունեցող երեսնամյա Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված միջոցառման բացման արարողությանը, որը տեղի է ունեցել իր ելույթով։

Նա իր խոսքը նախ սկսել է լռության րոպեով, ապա արձանագրել, որ վերջին պատերազմի ծանրությունը ընկած է հենց Հանրապետության Հրապարակի վրա, քանի որ այնտեղ են տեղի ունեցել վերջին շրջանի կարևորագույն իրադարձությունները։

Ն․ Փաշինյանը կարևոր հարցադրումներ է հնչեցրել․ ինչպե՞ս ապրել վերջին աղետալի պատերազմից հետո, ինչպե՞ս նայել զոհված զինվորականների ծնողների, այրիացած կանանց, որբացած երեխաների աչքերին։

Վարչապետը իր խոսքում նշել է, որ որոշում է կայացվել Բուսաբանական այգում ստեղծվելու է մեր ընկած տղաների կյանքը խորհրդանշող մի պուրակ, որը խորհրդանշելու է այն կյանքը, հանուն որի զոհվել են մեր թանկ զինվորները։

Վարչապետը խաղաղ ժամանակների բացման մասին է խոսում։ Ն․ Փաշինյանի ուղերձի, հրապարակի միջոցառման բացման արարողության որոշ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: