«Ինչու են կանայք ապրում ամուսնու հետ, որին չեն սիրում։ Եթե բացատրեք դա փողի պակասով, ճշմարտությունից հեռու կլինեք․․․»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Ինչու են կանայք ապրում ամուսնու հետ, որին չեն սիրում։ Եթե բացատրեք դա փողի պակասով, ճշմարտությունից հեռու կլինեք։ Փողի պակասը հետևանք է, ոչ թե պատճառ։ Պատճառը ինքնավստահության պակասն է։

Ինքնավստահության պակասը թույլ չի տալիս ամուսնալուծվել, որովհետև «ba harevannery ba cnoxner, ba harazatnery inch kmtacen»։ Ինքնավստահության պակասը թույլ չի տալիս փող աշխատել. Ձեր խեղճության պատճառով ձեզ վճարում են կոպեկներ և վճարելու են կոպեկներ։

Չունեք ինքնավստահություն, չունեք փող։ Չունեք փող, չունեք գնալու տեղ։ Չունեք գնալու տեղ՝ կախված եք ձեր չսիրած մարդուց։ Եթե ունենայիք ինքնավստահություն, կունենայիք փող, կստեղծեիք ձեր սեփական տունը։

Եթե ունենայիք ինքնվաստահություն՝ ձեր համար մեկ կլիներ, թե ինչ են մտածում ուրիշները։ Եթե ունենայիք ինքնավստահություն՝ չէիք ապրի չսիրած մարդու հետ։ Եթե ունենայիք ինքնավստահություն՝ երջանիկ կլինեիք։ Ի դեպ երկրորդ կյանք չեք ունենալու։ Ինքնավստահությունը երջանկություն է բերում, բայց երկրորդ կյանք չի նվիրում։

90 տարեկանում ինչքան էլ ինքնավստահ լինեք՝ երկրորդ կյանք չեք ունենալու։ Մեռնելու եք՝ ողջ կյանքը քարշ տված չսիրած մարդու հետ, ինքնախաբեության մեջ։ Դադարեք այդ կյանքով ապրելը հենց հիմա։ Կանգնեք քանի ուշ չէ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: