Վահրամ Մարտիրոսյանը գրում է․ «Սամվել Բաբայանը հայտնեց, որ ռուս խաղաղապահների երաշխավորությամբ հայկական զինուժը դիրքեր է թողել, բայց ադրբեջանցիները «հայելային» ձևով հետ չեն քաշվել, ճիշտ հակառակը՝ ադրբեջանցիները գրավել են ազատված տարածքները։ Շաշկիի լեզվով ասած, ֆուկ են արել։ ՌԴ խաղաղապահները բանակցում են, որ հետ գնան։ Չեն գնում։

Ինչո՞ւ հանկարծ սա եղավ։ Պուտինին շտապ պետք է որևէ, թեկուզ շատ փոքր այլընտրանքային թեմա դնել շրջանառության մեջ միջազգային կառույցներում ու լրատվական դաշտում, որը մշեցի ուշադրությունը ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումից։

Պուտինը ստացավ թեման, ադրբեջանցիները՝ Փարուխը, արցախցիներն ու աշխարհի հայերը՝ ավելի մեծ կախվածություն Կրեմլից։ Դե ուրեմն հերիք է ասել, թե տեղի ունեցածը սասանում է ռուս խաղաղապահների հեղինակությունը։ Սա իրենց «հատուկ գործողությունն» էր։

Հիմա առնվազն ՀՀ-ը պետք է բոլոր մակարդակներում հայտարարի, որ գործարք է տեղի ունեցել, որը անընդունելի է Հայաստանի համար։ Դա միակ հնարավորությունն է առարկայական միջազգային աջակցություն ստանալու և ադրբեջանական նոր ներխուժումները կանխելու»։